ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Խորհրդարանական ընդդիմությունը վաղը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ

Խորհրդարանական ընդդիմությունը վաղը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ
22.12.2020 | 21:58

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ասաց, որ վստահ է՝ ՔՊ պատգամավորների մեծ մասի անունը ժողովրդին ոչինչ չասաց, որովհետև 2.5 տարում ժողովուրդը նրանց ոչ խոսելիս, ոչ գործ անելիս ընդհանրապես չի տեսել, այդ 88 հոգու ճնշող մեծամասնությունը ինչպես եղել է առանց կեսնագրության, այնպես էլ մնացել:

«2.5 տարում միակ բանը, որ իրենք արել են, ստացել են աշխատավարձ, պարգևավճարներ, իսկ իշխանությունները մեր բոլորի թիկունքում մի գիշերվա մեջ վաճառել են մեր հայրենիքը, դավաճանել ու խաբել են ժողովրդին, ծախել են Արցախի 75 տոկոսը, ու սրա համար նրանք պետք է անպատասխան մնա՞ն: Պե՞տք է այս շենքում վարչապետի աթոռին թառած, ինչ-որ տարօրինակ սոսնձով կպած անձը պատասխան տա: Դու պատասխան ես տալու, ես ուզում եմ ասել, որ դու, բացի նրանից, որ պատասխան ես տալու հայ ժողովրդի ու ազգի առաջ, դու նաև երկնային կյանքում պատասխան ես տալու մեր հերոսների առաջ, դու հանգիստ չես ունենալու»,- հայտարարեց Տոնոյանը:

Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն վաղը նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է: «Եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն ու «դուխ», «Իմ քայլի » պատգամավորները կգան խորհրդարան, կհաստատեն օրակարգը և կմտնեն այդ օրակարգով քննարկման, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն իրենց երեսը և ապագան փրկելու համար: Գոնե մեկ անգամ ունեցեք այդ իսկական «դուխը», եկեք վաղը նիստին չեղարկենք ռազմական դրությունը, այլապես դուք չեք ունենալու նույնիսկ հումանիտար միջանցքը, չեք ունենալու ձեր դեմքն ու երեսը փրկելու վերջին հնարավորությունը»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 5037

Մեկնաբանություններ